Կարապետ Ռուբինյանի համացանցային էջեր
Տարին ավարտվում է. ինչ եմ ես հիշում
Ծակ հիշողություն ունեմ: Անունները, դեմքերը, դեպքերը, դրանց հերթականությունը շատ շուտ լղոզվում են ուղեղումս ու մեծ դժվարությամբ են ենթարկվում վերծանման ու կանոնակարգման: Հիշում եմ միայն իմ և շատ մոտ հարազատներիս ծննդյան օրերը, բայց կրտսեր որդուս ծննդյան տարեթիվը, օրինակ, անընդհատ խառնում եմ. 90, թե՞ 91, չնայած հստակ հիշում եմ, որ Ղարաբաղյան շարժման շուրջօրյա նստացույցի օրերի «նախագիծ» է, ուրեմն 90 պիտի լինի: Ֆեյսբուքի օգնությամբ այդ հարցը մասամբ  լուծվել է` Ցուկերբերգի ծրագիրը կանոնավոր կերպով հայտնում է ինձ ընկերներիս ծննդյան օրերի մասին: Հեռախոսահամարները հիշելու խնդիրն էլ բարյացակամորեն իր վրա է վերցրել իմ հին բջջային բարեկամս` Nokia 6500-ը: Տեսնես թիվը ճի՞շտ եմ հիշում:  Բայց տեխնիկան անօգուտ է, երբ հերթական «անծանոթը», բռնացնելով ինձ փողոցում, զարմացած հարցնում է. – «Ինձ չե՞ս հիշում»: «Հա, բա ինչպե՛ս»,- հաճախ, չվիրավորելու համար ստում եմ` հույսս դնելով հետագա խոսակցության ընթացքում նոր հուշումներ ստանալու վրա: Մեծամասամբ ստացվում է, բայց երբեմն հիմար վիճակում եմ հայտնվում, երբ հարց տվողը ստորաբար սպասում է, որ ես պատմեմ, թե ով է նա և որտեղից եմ իրեն ճանաչում: Երբեմն էլ հին ու նոր թշնամիներիս եմ զարմացնում, երբ ժպտալով բարևում ու անցնում եմ ու նոր հիշում դրանց արած ստորությունները:
Հիմա կծիծաղեք, բայց այժմ էլ փորձում եմ հիշել` ինչու այս ամենը մտքիս եկավ ու գրեցի: Հա՛, ուզում էի ամփոփել քաղաքական տարին ու զգացի, որ ահագին բան մոռացել եմ: Փաստական նյութ է պետք, ամսաթվեր են պետք, մեր վայ կառավարության որոշումների վերնագրեր, Լևոն Տեր-Պետրոսյանի` ոսկեղենիկ, Սերժի` անգրագիտության աստիճանի գերհոդաբաշխ, Ռոբի` թունաքիմիկատոտ ելույթներից մեջբերումներ: Բայց չեմ հիշում ու ոչ ներվ, ոչ էլ հավես ունեմ` կարդալու ու վերհիշելու: Կգրեմ այն, ինչ մտքիս կգա: Ոչ թիվ, ոչ տոկոս: Այսպիսի կաղապարներ կան, չէ՞, «տարեմուտի խոհեր», կամ «տարեմուտի խճանկար»` թող այդպես լինի: Գնացինք:
Տիկոն ու իր կառավարությունը:
(Անկապ մտքերի ժանրում)
Մեր տան առևտրի մեծ մասը ես եմ անում, ապրանքների գները, բնականաբար, չեմ հիշում, էլ ուր մնաց` համեմատություններ անեմ: Սակայն հստակ է, որ խանութ ու դեղատուն մտնելիս դրամապանակս հալչում է ֆանտաստիկ արագությամբ: Կասեք` ի՞նչ կապ ունի դա Տիկոյի կառավարության հետ: Ոչ մի կապ էլ չունի: Անկապ կառավարություն է:  Անցնող տարում ամենաշատը ինձ զայրացրեց 2010-ին ներդրված ԱՊՊԱ-ի մեկամյա ֆինանսական արդյունքների հրապարակումը: Հիմա ոչ մի թիվ չեմ հիշում, բայց հստակորեն ԱՊՊԱցուցվեց, որ ռեժիմը հերթական անգամ թալանեց մեզ` հայաստանցիներիս: Թալանեց նենգորեն, սառնասրտորեն և պլանավորված: Դեռ օրինագիծը խորհրդարան չմտցրած` գրանցեցին, առան, խլեցին, մեջ-մեջ արեցին ապահովագրական ընկերությունները, հետո օրենքը «սղղացրեցին» Գալուստիկների խորհրդարանով, սահմանեցին ֆանտաստիկ սակագներ ու յալլա` տարին փակեցին գերշահույթներով` մեզանից հավաքագրված գումարի կարծեմ մեկ երրորդից պակասը միայն գնաց վթարների վնասի փոխհատուցմանը: Մնացածը երևի կռահում եք ում գրպաններում է:
Տիգրան, ամոթ ունեցիր` ինքնակամ հեռացիր: Չե՞ս տեսնում, որ ոչ օլիգոպոլիաներ կարող ես վերացնել, ոչ էլ, էն ո՞րն էր, երկրորդ, թե երրորդ սերնդի բարեշրջիչ ես: Հեռացիր, հայկական աշխարհիդ շնորհ արա, թե չէ ոչ Սերժը, ոչ ՀԱԿ-ը, ոչ էլ Արժույթի միջազգային հիմնադրամը քեզ հեռացնողը չեն:
Քոչարյանը:
(Խիստ էմոցիոնալ ժանրում:)
Հեչ հիշելու բան չի: Ֆանտոմ է, ամայի Արցախ ու Հյուսիսային պողոտա է, Մարտի 1-ի մշտարթուն հրեշ է, Հաագայի մշտնջենական կլիենտ է` ղարաբաղցու ամոթ, երևանցու պատիժ:  Այս դեռ չպատժված հանցագործը իր նոր հավակնություններով խելացնորության է հասցրել նաև ՀԱԿ-ին: Պարզվում է` միայն հանուն սրա դեմն առնելու, Լևոնը, Դավիթ Շահնազարյանի միջոցով, խնդրել է ամերիկացիներին, որ հայտնեն Սերժին, որ հանուն Սերժի հետ ընդհանուր շահի … Դե ինքներդ գիտեք: Վիքիլիքսը փորփրելու ու մեջբերում անելու հավես չունեմ:
Սերժը:
(Գողական ժանրում)
Հալալ ա քեզ, ախպեր: Էս տարի ինչ ուզիր` արիր: Լևոնին մատիդ վրա կռուտիտ արիր, արաբական հեղափոխության ալիքը սարքիր ֆուֆլո, Ռոբին բարգավաճախառը կզցրած պահիր, մկներին կռիսըցրիր, ում գործից հանիր` է, շնորհակալություն ասին: Ըսկի Մարգարն ու Թամամը չբոզկցան: Խոսքի էլ ի՞նչ ա պետք, ախպեր: Ոչ մի բան, թագավորս: Ջհանդամ, թե երգիրը դադրգվում ա, ջհանդամ, թե մնացողների 70 տոկոսը հացին կակայա ասում, ջհանդամ, թե օրական ամենաքիչը 2 միլիոն հայ քեզ մեր ա քրֆում: Դու կեր, խմի, ման արի, ախպեր ջան` չուզողի աչքն էլ հանի: Մենակ մեր յոնջլախցի ախպորը` Սերոժին, որ կադիլակից իչըցրիր, լավ չարիր: Մեր քաղցր, քեզ վեչնի նվիրված ախպորը ու մեկ էլ Չոռնուն մյուս տարի, պալյուբոմու մի գործի դիր:
Լևոն Տեր-Պետրոսյանը:
(Real Politic-ի ժանրում)
Չնայած նախաբանում ասածիս, շատ լավ հիշում եմ, որ անցնող տարվա ընթացքում բազմիցս քննադատել եմ Լևոնի, կամ նույն ինքը ՀԱԿ-ի գործունեությունը, ինչի համար էլ ժրաջան երիտՀԱԿականների կողմից քանիցս գամվել եմ անարգանքի սյանը: Արդ, հիմա կարճ կկապեմ: Պարզապես հիշեցնեմ երկու կանխատեսում, որ արել եմ դեռ գարնանը` անմիջապես հայտնի անցքերից հետո և որոնք, որքան էլ տխուր, իսկ ոմանց համար զարմանալի է, իրականացան: Առաջինը` «Ցտեսություն հեղափոխություն` շանսը կորսված է», երկրորդը` «Ամեն ինչ սահուն կերպով գնում է դեպի հերթական խորհրդարանական ընտրություններ»:
Վերջաբան:
Ուզում էի գրել «լավատեսական վերջաբան», բայց իսկույն հիշեցի երկու օր առաջ Ֆեյսբուքում տեսածս կադրերը ու չգրեցի: Հեռուստաալիքներից մեկի ռեպորտաժն էր երիտասարդ հայ կինոգործիչների ստորացման ու քծնանքի մասին` հանդիպել էին ամենայն հայոց բարերար Գագիկ Ծառուկյանին: Քննարկեցին հայ կինոարվեստի խնդիրները, կարևորեցին կինոյի մասին օրենքի ընդունումը, «օբշչագ» ձևավորելու դեպքում օգնության խոստումներ ստացան ու վերջում այնքան տպավորվեցին, որ որոշեցին անդամագրվել Բարգավաճին: Զարհուրելի տեսարան էր: Տեսնես ինչ ծնողներ են դաստիարակել այդ երիտասարդներին ու ինչ հասարակություն ենք դարձել, եթե երիտասարդները առանց ամաչելու նման խմբակային մերկացումների են մասնակցում:  Ձեր նուդիստ ջանին մեռնեմ: Եկեք ցանկանանք մեր երիտասարդներին, որ կինոյի մասին օրենքը մյուս տարի անպայման կարևորվի, գրվի ու ընդունվի: Բայց վախենամ, որ նման բարոյական ողնաշար ունեցող կինոգործիչներին դա էլ չփրկի, ստիպված ենք լինելու ընդունել օրենքներ, ասենք, ռեժիսորի ասիստենտի կամ հնչունային օրերատորի մասին:
Մի թեմա էլ ու վերջ:
Վերջերս «Առավոտի» հայտնի լրագրող Մարգարիտ Եսայանի թեթև ձեռքով և «Ինչպես տեսա Լևոն Տեր-Պետրոսյանին» հրապարակումով Լևոն Տեր-Պետրոսյանին նվիրված բավականին հետաքրքիր հրապարակումների շարք բացվեց` իրար հետևից արձագանքեցին Արամը Աբրահամյան, Վարդանը Հարությունյան և Ոսկանյան Արփին: Չվիճարկելով ոչ մեկի ասածը և հույս հայտնելով, որ մի օր` կյանքիս մայրամուտին, չնայած ծակ հիշողությանս սեփական հուշերս կգրեմ բոլորի մասին, ուզում եմ անել հետևյալ դիտարկումները:
Հրապարակումները, անկախ համակրանքի կամ հակակրանքի անկեղծ դրսևորումներից իսկական ներբողներ` պանեգիրիկներ են հիշեցնում, ինչը զարմանալի չէ, երբ վերաբերում է միակ ընդդիմության ձախողված առաջնորդին և որպես հրաժեշտի խոսք է հնչում:
Դեմ չեմ, շատ կուզեի, որ հաջորդ տարի իրական (բայց միայն քաղաքական առումով, հա) հրաժեշտի խոսքեր հնչեին ոչ միայն Լևոնի, այլ այս խճանկարիս բոլոր պերսոնաժների հասցեին: Ներառյալ ինձ: Դրա համար մեկ, շատ պարզ, բայց առայժմ շատ անհասանելի թվացող բան է պետք` նոր մտածողությունով նոր պատվախնդիր սերնդի մուտք քաղաքական թատերաբեմ, որը կձևավորի ազնիվ, բանիմաց ու անձնուրաց հայրենասերների մի թիմ ու դուրս կբերի Հայաստանը այս ճահճից:
Իսկ առայժմ` շնորհավոր Նոր Տաղտկալի Տարի:
10:41 Դեկտեմբեր 28, 2011 | Կարապետ Ռուբինյան
ejournal.am
Դիսկուրս ԿԱՐԱՊԵՏ ՌՈՒԲԻՆՅԱՆ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լեւոն Տեր-Պետրոսյանը, Նիկոլն ու Արամ Մանուկյանը դեռ չեն անդամակցել «Ազատ դեմոկրատներին»
«Հայկական ժամանակի» «անհայտ» հեղինակի գրոհը «Ազատ դեմոկրատների» վրա բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք կտա: Նկատելի է նաեւ կոնգրեսական, մանավանդ երիտկոնգրեսական շրջանակների ցնծությունը «Ազատիչի դեմոկրատների» «դիմակը վերջնականապես պատռելու» կապակցությամբ: Ես, սակայն, թողնելով հոդվածին քաղաքական գնահատական տալու իրավունքը բուն հասցեատերերին, կխոսեմ ինձ ամենից շատ հուզող երկու խնդիրների մասին.
Առաջինը որեւէ դեսպանատան, այսինքն օտար երկրի «կոնտակտ» հանդիսանալու թույլատրելի ու բարոյական լինել-չլինելու խնդիրն է, իսկ երկրորդը մի փոքրիկ հարցադրում կլինի, որը, հուսով եմ, ի ցույց կդնի այն, որ «անհայտ» հեղինակի ու նրա մեջքին կանգնած խմբավորման արածը բանսարկություն է:
Մինչ այդ, սակայն, հաշվի առնելով, որ խնդրո առարկա երկու հոդվածներից մեկում հեղինակը, ըստ իս միտումնավոր, հիշատակել է նաեւ իմ անունը, ստիպված եմ ինձ անդրադառնալ: Գաղտնիք չէ ու գլուխ գովելու համար չեմ ասում, բայց Լեւոն Տեր-Պետրոսյանի հետմարտիմեկյան գործունեությունը ավելի շատ, ընդ որում հրապարակայնորեն, քննադատել եմ ես, քան «ՀԺ»-ի այդ հոդվածներում հիշատակված եւ որպես ՀԱԿ-ի «վնասարարներ» ներկայացվող «Ազատ դեմոկրատների» անդամները: Հետաքրքրվողները կարող են թերթել իմ համացանցային բլոգը (http://rubinyan.wordpress.com/), իսկ ես հիշեցնեմ ամենաէականները դրանցից` «Հրաժեշտի բաց նամակ ՀՀՇ անդամներին», 19.06.2010թ. եւ «Կարծիքս ապրիլի 8-ի հանրահավաքի մասին», 10.03.2011թ.: Միեւնույն ժամանակ, էլի գլուխ չեմ գովում, բայց 1998-ից այս կողմ, առերես կամ կապի որեւէ հայտնի միջոցով, ոչ մի առանձնազրույց  չեմ ունեցել ոչ միայն ԱՄՆ-ի այլ ընդհանրապես Հայաստանում գործող որեւէ դեսպանատան որեւէ աշխատակցի հետ: Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական ակտիվ գործունեության վերադառնալուց հետո ընկած ժամանակաշրջանում, միակ այցս ԱՄՆ դեսպանատուն եղել է 2008-ին, բանտից իմ դուրս գալուց անմիջապես հետո` երբ հրավեր եմ ստացել պաշտոնական ընդունելության, ուր միայն ժպիտներ ու «Nice to meet You»-ներ եմ փոխանակել դեսպանի ու մյուս աշխատակիցների հետ ու խոժոռ հայացքներ այնտեղ ներկա ՀՀ պետական պաշտոնյաների հետ:
Սրանք անհերքելի փաստեր են: Բայց ախր մեր խեղճ ու տքնաջան հոդվածագիրը խնդիր ունի լուծելու` նրան պետք է Կոնգրեսից հեռացած բոլոր գործիչների գործունեության շարժառիթը ներկայացնել  ոչ թե ՀԱԿ-ի առաջնորդի գործած սխալներից ու քննադատել համարձակվողների անձնական կարծիքից ու սկզբունքներից բխող, այլ Սերժի`ՀԱԿ-ը կազմալուծելուն ուղղված դավադրության մասնակից լինելը: Դե հիմա ասեք, ո՞նց տեղավորի ինձ այդ կաղապարում խեղճ բանսարկուն: Սերժի հետ չի կարող կապել` նույն 98-ից այս կողմ ոչ նրա, ոչ նրա ավազակների երեսը չեմ տեսել ու ՀԱԿ-ի պես չեմ երկխոսել: Ամերիկացիներին, ինչքան էլ իրենց պատեպատ տան, էլի չեն կարող «կպցնել»: «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանն էլ այդպես էլ չանդամագրվեցի, իսկ ՀՀՇ-ի ներսի նախահամագումարյան «կռիվների» հետ, բոլորը գիտեն, որ ոչ մի կապ չունեմ: Այնուամենայնիվ խղճուկ ելքը գտնվել է` մեր խեղճուկրակը հիշել է, որ Քոքոբելյանը ինչ-որ հարցազրույցում չի բացառել իմ անդամակցելը «Ազատ դեմոկրատներին»: Իսկ որ արդյունքում չեմ անդամակցել, ոչինչ` կարելի է գրել, որ «դեռ չի անդամակցել»: Անհերքելի ճշմարտություն է` նույն կերպ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Նիկոլն ու Արամ Մանուկյանը դեռ չեն անդամակցել «Ազատ դեմոկրատներին»:
Ներեցեք խնդրում եմ, ինձ վերաբերող մասը այդքան մանրամասնելու համար: Անցնում եմ «կոնտակտների» թեմային:
Միանգամից ասեմ, որ վատ բան չեմ համարում ընդդիմադիր, թե իշխանական ճամբարի քաղաքական գործիչների կամ պաշտոնյաների շփումը դեսպանների կամ դեսպանատների այլ պաշտոնյաների հետ: Շատ հասկանալի եւ բնական է օտարերկրյա դիվանագետների ձգտումը առավելագույն եւ բազմակողմանի տեղեկատվություն հայթայթել հյուրընկալող երկրի վերաբերյալ: Ի վերջո, նրանք դրա համար վարձատրվում են: Բայց մի բան է երբ քաղաքական գործիչը առիթի եւ խնդրանքի դեպքում իր կարծիքն է հայտնում երկրի վիճակի կամ քաղաքական գործընթացների վերաբերյալ ու լրիվ մեկ այլ, երբ սկսում է պարբերաբար «զեկույցներ» ու խոհանոցային տեղեկատվություն ներկայացնել օտարին դեպքերի ու դեմքերի վերաբերյալ: Այս երկու գործելակերպերի միջեւ սահմանը որքան էլ հեղհեղուկ թվա ու չնայած նրան, որ երկու դեպքում էլ դեսպանատան հաշվետվություններում այդ անձինք կարող են «կոնտակտ» կոչվել, մի դեպքում գործ ունենք սովորական քաղաքական շփման հետ, իսկ մյուսում պետական դավաճանության եզրին շատ մոտ ենք: Խոսքս, ի հարկե, Քոքոբելյանի, կամ մյուս անանուն «կոնտակտների» անունից հոդվածում հրապարակված տեղեկատվության մասին չէ, որը, ինչո՞ւ թաքցնեմ, հիմնականում իրականությանը շատ մոտ եմ համարում եւ, անշուշտ ոչ պետական, ոչ էլ ընդհանրապես գաղտնիք չեն պարունակում: Տհաճը, թերեւս, ՀԱԿ-Ժառանգություն հարաբերությունների խոհանոցային մանրամասները ներկայացնելն էր, այն էլ, ինչպես ասում են իմ ֆեյսբուքյան «կոնտրակտները» J ,  խեղաթյուրված:
Նույն անհանգստությունն ունեմ քաղաքական ուժերի արտասահմանյան որոշ կապերի վերաբերյալ:  Այս ոլորտում էլ երբեմն արտառոց դրսեւորումներ են լինում, բայց դրանք այսօրվա թեմայից դուրս են:
Թեման փակելով, ուզում եմ օտարերկրյա դիվանագետների հետ շփումներում զգոնության ու զսպվածության կոչ անել մեր քաղաքական գործիչներին եւ պարզապես քաղաքացիներին: Ինձ ճիշտ հասկացեք, սա սովետական այն տխրահռչակ մոտեցումը չէ, երբ Մոսկվայում գտնվող որեւէ արեւմտյան երկրի դեսպանատան շենքի մոտով դանդաղ անցնել արդեն կասկածելի վարքագիծ էր: Պարզապես երբեմն զարհուրում ես ջրիկության ու բացբերանության անպատասխանատու դրսեւորումների մասին լսելիս, իսկ որոշակի երկրների դեպքում, նաեւ այդ երկրների դիվանագետներին որպես կորուսյալ մեծ հայրենիքի մասունքներ ընկալողների վրա:
Ավարտելուց առաջ վերադառնալով «ՀԺ»-ի հրապարակած երկու հոդվածներին, ուզում եմ ասել հետեւյալը: Ակնհայտ երեւում է, որ բացի ՀԱԿ-ից հեռացածներին ու քննադատողներին վարկաբեկելու խնդրից, հրապարակումը մեկ այլ նպատակ էլ է հետապնդում` համոզել ընթերցողին որ գոյություն ունի մի հակակոնգրեսական տանդեմ` ի դեմս ԱՄՆ-ի եւ Սերժ Սարգսյանի, որը գալով հանցավոր համաձայնության եւ օգտագործելով ՀԱԿ-ի ներսում ծվարած «դավաճաններին» փորձել է կազմալուծել ՀԱԿ-ը, բայց շնորհիվ ՀԱԿ առաջնորդի իմաստնության եւ ՀՀՇ շարքերի զգոնության դավադրությունը բացահատվել ու խողդվել է բնում:
Կասկած չունեմ, որ Սերժը երազում էր եւ է կազմաքանդել ՀԱԿ-ը:  Անշուշտ, ներքին քաղաքականության մեջ ապօրինաբար մխրճված մեր փառապանծ ԱԱԾ-ն գործակալներ էլ կունենա ՀԱԿ-ում:
Չեմ հավատում, բայց եւ չեմ բացառում, որ տեսականորեն ՀԱԿ-ի գործունեությունը կարող էր ԱՄՆ կառավարության կողմից գնահատվել հակասող իր շահերին եւ դեսպանատանը հրահանգ տրվեր խոչընդոտել ՀԱԿ-ի գործունեությանը: Ինքս եմ ժամանակին հոդված հրապարակել «Հրապարակում» Լեւոնի` թե՛ Արեւմուտքի, թե՛ ռուսների կողմից «չսիրված» լինելու ֆենոմենի վերաբերյալ: Բայց մյուս կողմից հիշենք, որ թե՛ Հայ-թուրքականի, թե՛ Արցախի հարցերով Լեւոն Տեր-Պետրոսյանը համ էականորեն սատարել է ԱՄՆ ծրագրերին, համ մի բան էլ, ըստ Վիքիլիքսի մեկ այլ հրապարակման, Հայաստանի վրա ճնշում գործադրելու կոչեր է արել:
Խնդիրն ուրիշ է: Ո՞ւր է, կարող ե՞ք Վիքիլիքսի բացահայտումներում գտնել եւ մատնանշել գեթ մեկ փաստ կամ ակնարկ ԱՄՆ դեսպանատուն – Սերժ Սարգսյան հակակոնգրեսական տանդեմի գոյության վերաբերյալ: Կամ կարող ե՞ք Վիքիլիքսից կամ այլ տեղից գեթ մեկ փաստ վկայակոչել առ այն, որ հոդվածագրի թիրախ դարձած անձինք կապ են ունեցել Սերժի հետ:
Ես նման փաստեր զույգ հոդվածներում չհայտնաբերեցի, ուստի քանի դեռ նման ապացույցներ ներկայացված չեն, «ՀԺ»-ի հրապարակումը համարում եմ բանսարկություն ու չեմ հավատում ո՛չ ԱՄՆ դեսպանատան հակակոնգրեսականությանը, ոչ էլ թիրախ հանդիսացող անձանց Սերժի գործակալ լինելուն:
09:43 Դեկտեմբեր 08, 2011 | Կարապետ Ռուբինյան
ejournal.am
Realpolitik ծրագրի հյուրն է Կարապետ Ռուբինյանը
«Զանգ չունենք»
ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը՝ Սերժ Սարգսյանի իմպիչմենտի մասին
Եկեղեցական կարգ կա, համաձայն որի՝ երբ որեւէ բարձրաստիճան հոգեւորական այցելում է մի բնակավայր, պետք է եկեղեցու զանգերը ղողանջեն: Մի անգամ մի եպիսկոպոս մտնում է մի գյուղ, մոտենում է եկեղեցուն՝ դեռ ոչ մի ղողանջ: Տեր հորը հարցնում է՝ ինչո՞ւ զանգերը չի խփել: Վերջինս պատասխանում է. «Գերաշնորհ տեր, դրա համար հարյուր պատճառ կա, առաջինն այն է, որ զանգ չունենք»: Այս հումորը «Առավոտի» հետ զրույցում պատմեց ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը՝ ի պատասխան մեր դիտարկում-հարցերի՝ ուրբաթ օրը կայացած հանրահավաքում ՀԱԿ-ը հրապարակեց մի հռչակագիր, որտեղ ներկայացված էին Սերժ Սարգսյանի պաշտոնանկության իրավաքաղաքական հիմքերը: Այդ հռչակագրում նշված կետերը Սարգսյանի պաշտոնավարության ընթացքում բարձրաձայնել են շատ քաղաքական ուժեր, այդ թվում նաեւ ՀԱԿ-ը, որը զուգահեռաբար նաեւ Սերժ Սարգսյանի հրաժարականն է պահանջել: Բայց հրաժարականի պահանջը որեւէ գործնական արդյունք չի տվել: Ներկայիս քաղաքական իրավիճակը ՀՀ-ում սահմանադրական ճանապարհով նախագահի պաշտոնանկության հնարավորություններ տալի՞ս է: Որքանո՞վ է կենսունակ ՀԱԿ-ի հռչակագիրը: «Այդ հռչակագրում վաղուց հայտնի մի կետ կա, որ Սերժ Սարգսյանը խայտառակ կեղծված ընտրություններով է դարձել երկրի նախագահ, այսինքն՝ յուրացրել է իշխանությունը: Դրանից դուրս մնացյալ հավելյալ հիմնավորումները որպես զարդանախշ են ընկալվում: Առաջինն այն է, որ զանգ չունենք՝ Սերժ Սարգսյանը նախագահ չէ: Իսկ եթե լրջացնենք, ապա ներկայիս խորհրդարանը, որը նույնպես չի ներկայացնում ժողովրդին եւ նույնպես կեղծված ընտրություններով ձեւավորված մարմին է, հազիվ թե այդպիսի գործընթաց սկսի: Իսկ իմպիչմենտը հենց խորհրդարանում սկսվող եւ ավարտվող գործընթաց է՝ ըստ մեր Սահմանադրության: Ուրեմն նման բան սպասել, հնարավոր չէ»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ չի կարծում, թե ՀԱԿ-ի հրապարակած հռչակագիրը հենց դրան է ծառայում: Ըստ նրա՝ հռչակագիրն ուղղակի հերթական անգամ հիշեցնում է ՀԱԿ-ի գործունեության ուղղությունը: Հարցին՝ ի՞նչ նպատակ է հետապնդում ՀԱԿ-ը պայքարի այս փուլում նման «հռչակագրային» ձեւով, Ռուբինյանը պատասխանեց. «Նախ՝ ես պայքար բավականին վաղուց չեմ տեսնում, եւ վերջին հանրահավաքները, ըստ իս, գործունեության ինչ-որ նմանակումներ են կամ ցույց տալ է, թե ինչ-որ բան արվում է: Ոչ ավելին»:
Առաջին նախագահը հանրահավաքում իր անձնական տեսակետը հրապարակեց ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի հնարավոր համագործակցության մասին, ինչպես նաեւ օլիգարխներին ժեստ արեց՝ ասելով. «Մեր երկրի գլխավոր չարիքը ոչ թե գործարարները կամ օլիգարխներն են, այլ վերից վար կոռումպացված իշխանական համակարգը։ Գործարարությունը կամ օլիգարխիան ընդամենը այդ համակարգի ածանցյալն են, կցորդը եւ սպասարկուն։ Իշխանության ներկայացուցիչները մերթընդմերթ դիտավորյալ ատելության թիրախ են դարձնում օլիգարխներին՝ հասարակության ուշադրությունն իրենց սեփական հանցագործություններից շեղելու համար»: Հետաքրքրվեցինք, թե մեր զրուցակիցը ինչպես է վերաբերվում այս ամենին: Ի պատասխան՝ ԱԺ նախկին փոխխոսնակը եւ ՀԱԿ նախկին անդամն ասաց. «Նախ՝ ես ուզում եմ հիշեցնել բոլոր նրանց, ովքեր ասում էին, որ մեղադրանքները, թե՝ ՀԱԿ-ի ներսում չկա ժողովրդավարություն, անհիմն են, որ Կոնգրեսն ամենաժողովրդավար կառույցն է. ասեմ, որ եթե կա քաղաքական մարմին եւ որոշում չի կայացրել որեւէ հարցի շուրջ, կառույցի ղեկավարը չպիտի իրեն թույլ տա հանկարծ անձնական կարծիքով ելույթ ունենալու: Բոլոր տարաձայնությունները այս կամ այն կերպ պետք է ներսում քննարկվեին, հարթվեին, եւ միասնական կարծիք ձեւավորվեր: Սա մի քիչ արտառոց երեւույթ է: Բայց մյուս կողմից էլ՝ հայտարարված տարաձայնությունների որեւէ նշույլ ես չեմ տեսնում, որովհետեւ Կոնգրեսի անդամ կուսակցությունների կամ քաղաքական գործիչ լիդերներից որեւէ մեկը կարծես չի ասել, որ համաձայն չէ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնածի հետ»: Պարոն Ռուբինյանի կարծիքով՝ Տեր-Պետրոսյանի «քաղաքագիտական վերլուծություն» կոչվածն ըստ էության ուղղված է մեկ բանի՝ խորացնել ավազակապետական բուրգի ներքին հակասությունները, ի վերջո պառակտել կոալիցիան՝ Գագիկ Ծառուկյանի միջոցով: «Ենթադրվում է, որ պարոն Ծառուկյանը պետք է հրաժարվի իր բիզնեսների, ինչքան ինձ հայտնի է, մի մասի փայատեր Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցելուց եւ առճակատման դուրս գա Սերժ Սարգսյանի հետ: Համենայնդեպս, փորձ է արվում Գագիկ Ծառուկյանին դրդել դրան: Շատ լավ կլինի, եթե այդպիսի բան ստացվի, որովհետեւ դա իսկապես կնշանակի ավազակապետական բուրգի պառակտում եւ թուլացում: Բայց որքանո՞վ է դա հավանական, կարծում եմ՝ ընթերցողներն իրենց եզրակացությունները կանեն»,- ասաց պարոն Ռուբինյանը:
Վերջին շրջանի պաշտոնափոխությունները, կոալիցիայի ներքին խնդիրները կստեղծե՞ն մի այնպիսի քաղաքական իրավիճակ, որ արտահերթ ընտրություններն անխուսափելի դառնան՝ հարցին մեր զրուցակիցը պատասխանեց. «Բնական ընթացքն այսպիսին է՝ համաժողովրդական շարժման կամ ընդդիմության պայքարի ուժգնացման արդյունքում սկսվում է ներքին հակասությունների խորացում, պառակտում, եւ դրա արդյունքում իշխանությունն ի վերջո կորցնում է կառավարման լծակները եւ ստիպված է լինում հրաժարական տալ: Ընթացիկ տարվա ամբողջ ընթացքում մենք հակառակ գործընթացի ականատեսն ենք եղել՝ համաժողովրդական շարժումը կամ ընդդիմության պայքարը գնալով մարել է, հանրահավաքների ընդմիջումներն ընդլայնելով՝ եկել ենք եռամսյա գրաֆիկի. ամենակարեւոր գործոնը բացակայում է: Այս իրավիճակում ակնկալել, որ ներքին հակասությունները սրվելու են, պառակտում է գնալու՝ չի կարելի: Ընդհակառակը՝ իշխանությունը ժամանակ ունի ավազակապետությունը հանգիստ կերպով եւ վերախմբավորելու, եւ պրոֆիլակտիկ այլ քայլեր կատարելու՝ որոշ չափով անվստահելի եւ վտանգավոր մարդկանց հեռացնելու: Սա ամենեւին էլ երկիրն ավազակապետությունից ազատելու պատկեր չէ: Պայքարի բացակայությունը բերում է ավազակապետության ամրապնդմանը»:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
Ճամփորդական նոթեր
Աշխարհի ամենաէկզոտիկ ու հեռավոր վայրերը վաղուց տնտղած հային ռուսաստանյան փոքր քաղաք ճամփորդությամբ չես զարմացնի, ուստի այս նոթերիս հասցեատերերը պատմության, աշխարհագրության կամ տեսարժան վայրերի սիրահարները չեն: Իմ համառ ջանքերի արդյունքում զբոսաշրջիկային բնույթի դեպքեր  իմ ճանապարհորդության ընթացքում, ի հարկե, եղան եւ գուցե որոշ այցելություններ այստեղ հիշատակեմ, բայց դրանք, համեմատած նույն ընթացքում խմված օղու ու գինու քանակի, ստամոքս ուղարկված տնական հավի, ճագարի, հյուսիսային եղջերուի, երինջի, խոզի ու վարազի մսի քանակի հետ, չնչին դիպվածներ էին: Հազիվ թե բավարարեմ նաեւ ճամփորդական սեքս-պատմությունների սիրահարներին, որովհետեւ որքան էլ ռուսների հետ սեքսը` իր քաղաքական-միջպետական եւ դրան հակադարձ մարդկային-միջսեռային դրսեւորումներով, հայերիս համար ամենաավանդական երեւույթներից մեկն է, իմ ճամփորդության նպատակը դա չէր: Ավելին, արդեն վաղուց չեմ կիսում իմ հայրենակիցների մեծամասնության հիացմունքն ու տարվածությունը ռուս «բլյանդինկաներով» եւ չեմ փոխել համոզմունքս առ այն, որ աշխարհում թխաչյա ու թխահեր հայուհուց լավ կին ու սիրուհի չկա:
Դե, կռահեցիք երեւի, որ հիմնականում շարադրելու եմ այս երկարատեւ (չեմ հիշում, որ երբեւէ քսան օրից ավել Հայաստանից բացակայած լինեմ) ճամփորդությանս ընթացքում դեպքերից եւ դեմքերից ծնված մտքերս, իսկ թե որքանով դրանք կհետաքրքրեն ընթերցողին, չգիտեմ` կերեւա եթե որոշեմ հրապարակել: Հիմա, այս տողերը գրելիս, ես դեռ հյուրանոցում եմ, գրում եմ հատուկ այս ճամփորդության համար տղայիս ընկերոջից փոխառված նեթբուքի վրա, որը խցկել եմ լայնարձակ համարիս հեռուստացույցի եւ լուսամուտի արանքը ու կռացել արջեւը` որովհետեւ մյուս բոլոր անկյունների համեմատ ամենալավ ինտերնետ կապը այստեղից է, չնայած էլի մահացու դանդաղ ու անկայուն է: Երբ եւ ինչպես կավարտվի ճամփորդությունս դեռ պարզ չէ, բայց, քանի որ սկիզբն է ու, հուսով եմ, մեծ մասն արդեն հետեւում են կարող եմ սկսել սկզբից:
Ամեն ինչ սկսվեց հարսանիքից` որը, չնայած ժպտերես հարսիկն ու ընկերոջս որդի փեսան վաղուց ապրում են Ռուսաստանի Պերեսլավլ-Զալեսսկի քաղաքում, ծնողները որոշել էին անել Երեւանում: Այդ երեկո էր, որ Պերեսլավլ-Զալեսսկիից եկած հարսանքավորներից մեկից հրավեր ստացանք հանգստանալու Պերեսլավլի մերձակայքում գտնվող, իրեն պատկանող հանգստավայրում: Ու չնայած հրավերն ուղղված էր բոլոր ներկա ընկերներիս, միայն երկու գործազուրկներով կարողացանք ընդունել այն:
Լավ հիշում էի, որ Սերժը շաբաթներ առաջ ճոխ միջոցառմամբ բացել էր օդակայանի նոր շենքը եւ ուրախ էի, որ առիթ ստեղծվեց թռչելու օգտվելով թարմությունը դեռ չկորցրած նոր ուղեւորասրահից: Ավաղ, իրականությունը ոչնչով չտարբերվեց մեր սիրասուն «նախագի» անհրապույր կերպարից: Շինցանկապատը դեռ իր տեղում էր, հին ճամփան էլ տանում էր հին օդակայանի «սունկի» տակ: Ծանոթ հնությունների եւ հին  «,պրոցեդուրաների»  շարքը սակայն շուտով նոր երանգներ ստացավ, երբ սահմանն անցնելուց առաջ մատնահետքերս պատճենող երիտասարդը, երեւի զգալով իմ նախկինում  «նստած-հելած»  լինելը, որոշեց ինձ հրահանգներ տալ դու-ով դիմելով:
«Ինձ հետ ինչու եք դու-ով խոսում» իմ պարզ հարցը այնքան ապշեցրեց նրան, որ պապանձվեց ու պատասխանելու համար չդիմեց նույնիսկ «զանգ ընկերոջը» հնարավորությանը: Բայց «զանգ ընկերոջը, ռուսաց «բլյանդինկա» կին-սահմանապահի կատարմամբ, այնուամենայնիվ, եղավ` երբ հաղթահարում էի հաջորդ արգելքը: Անձնագիրս, որը նույն օրն էի վերցրել հայրենի ոստիկանության Շենգավիթի անձնագրային բաժնից, ուր բարյացակամորեն երկարացրել էին երկրից դուրս գալու թույլտվությանս ժամկետը, ինչպես պարզվեց շապիկի միջից հանելուց հետո, խորը հոգեվարքի մեջ էր` էջերը միայն մեկ անկյունում կուտակված կամքի ուժով էին իրար կպած: Բլյանդինկան առանց որեւէ ափսոսանքի, մաքուր ռուսերենով հայտնեց ինձ, որ գործս բուրդ է, որ այդպիսի անձնագրով ինձ չի կարող թողնել թռիչքի եւ եթե թողնի էլ, ապա 99 տոկոս հավանականությամբ ինձ ետ կարտաքսեն մոսկովյան սահմանապահները:  Հիասթափությանս աստիճանը բլյանդինկային հասանելի դարձնելու համար, ես էլ ստիպված եղա սեփական երկրում «խոդ տալ» ռուսերենս: Մայակովսկու պաթոսն ու եսենինյան հովվերգությունը իրար խառնելով փորձեցի բացատրել բլյանդինկային, որ իր դերը բնավ իմ թռիչքը խափանելը չէ, այլ օգնելը, որ ես բարեհաջող տեղ հասնեմ, ուստի խնդրեցի պարզապես մի կտոր սքոթչով ամրացնել անձնագիրս եւ վերջ: Սքոթչի տարբերակը մերժվեց որպես Ռուսաստանի պետականությունը վիրավորող տարբերակ եւ հետեւեց «զանգ ընկերոջը»` դիմեց շեֆին եւ նրա հետ կարճ զրույցից հետո ինձ ուղարկեց շեֆերի սենյակ, չնայած բաց-կապույտ աչքերից երեւում էր, որ ավելի շատ ուզում էր այլ ուղղությամբ ուղարկել: Շեֆերի սենյակում հայ տղաներ էին, որոնք իրենց հերթին խորհրդակցեցին իրենց շեֆի հետ ու իրենց հերթին մերժեցին սքոթչի տարբերակը: Նորից ուրախացրեցին ինձ Շերեմետեւոյից անմիջապես դեպորտի ենթարկվելու իրական հեռանկարով, բայց, քանի որ պակաս հավատով էին ներշնչված ռուսաց պետականության նկատմամբ, որոշեցին ինձ շանս տալ` թույլատրեցին թռչել: Իսկ սքոթչ ու մկրատ ինձ տվեց բեռների զննման կետի բարեհամբույր ու թխահեր աշխատակցուհին: Նույնիսկ օգնեց կպցնելիս: Զուր չէ, որ սիրում եմ թխահերներին:
Մոսկվայում եւս երկու բլյանդինկա-սահմանապահներ բավական երկար շամանություն արեցին անձնագրիս վրա, բայց նախ սքոթչը մեղմել էր իրավիճակը, հետո էլ ես իմ հայությունն արեցի ու հայտարարեցի, որ անձնագիրս «փլվել է» երեւանյան իրենց կոլեգա բլյանդինկայի ձեռքին:
Ուրախ ավարտով այս փոքրիկ դիպվածը, սակայն, մի շարք հարցեր է առաջացնում: Ահա դրանցից մի քանիսը.
Ի՞նչ գործ ունեն ռուս սահմանապահները Զվարթնոց օդանավակայանում: Այդ ի՞նչ են անում նրանք, ինչը չեն կարող անել հայ սահմանապահները ու այդ պատճառով չի իրականացվում հայ-ռուսական միջպետական համաձայնագրով ի սկզբանե նախատեսված, ռուս սահմանապահների փուլ առ փուլ փոխարինումը հայ սահմանապահներով: Նույն հարցադրումը վաղուց արդիական է նաեւ հայ-իրանական սահմանի համար: Օտարերկրացիներին դեռ մի կողմ թողնենք. սեփական երկրի անկախության մասին ի՞նչ կարծիք են կազմում հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիները, երբ Հայաստանից մեկնելիս ու վերադառնալիս պարտադիր կարգով ստիպված են լինում շփվելու Ռուսաստանի ՖՍԲ-ի աշխատակից բլյանդինկաների հետ:
Եվ վերջին տրտունջս օդակայանի բացման վերաբերյալ. Ի՞նչ տարբերություն կա սեփական ժողովրդի աչքին թոզ փչող  Սերժի եւ մոսկովյան բոսերի աչքին ժամանակին թոզ փչող ՀԽՍՀ կոմկուսի առաջին քարտուղարների գործելաոճում: Դեմիրճյանն էլ, հիշում եմ, երեւանյան մետրոն բացեց մեծ շուքով, իսկ հետո փակեց` անավարտ շինարարությունը շարունակելու համար: Նույնիսկ կատակ կար այն տարիներին, թե մետրոն բացեցին, տեսան ռակ ա` փակեցին:
Օդակայանում ինձ թռիչքից զրկելու հեռանկարին բախվելիս մի անեկդոտ հիշեցի, բայց այն կպատմեմ ամենավերջում` երբ հասնեմ Երեւան:
Մոսկվան երբեք չեմ սիրել: Թե’ երբ երեխա էի ու ծնողներս ինձ քարշ էին տալիս Դամբարան ու Կրեմլ դիտելու, թե պատանեկան-ուսանողական տարիներիս` որպես կայսրության մայրաքաղաք, թե հիմա, որպես օտար երկրի մայրաքաղաք, ուր  ատում են «չեռնոժոպի» կովկասցիներին ու, հարմար առիթի դեպքում, սպանում կամ Ռուսսկի մարշեր անում նրանց դեմ: Վաղուց` մի 15 տարի երեւի չէի եղել այնտեղ, ասում էին շատ է փոխվել: Նոր շինություններ շատ կան, այո’, բայց քաղաքը առաջին հերթին մարդիկ են, իսկ նրանք, ինչքան տեսա, չեն փոխվել, փոխվածներն էլ երեւի հիմնականում քաղաքից դուրս էին: Իսկ քաղաքում համարյա ամբողջությամբ պահպանվել է սովետական-սոցիալիստական սիմվոլիկան եւ անվանումները: Մուխինայի հանրահայտ արձանախումբը նույնիսկ առաջ է քաշվել, իսկ փողոցներն ու մետրոն աչքի են ընկնում վատ հագնված կանանց ու տղամարդկանց հորդաներով որոնք ակտիվորեն հաճախում են բազում նորածիլ առեւտրի կենտրոններ` որոնցից մի քանիսը, ասում են, մեր հայրենակիցներինն են:
Մոսկվայում երկու վայր եմ այցելել ու երկուսից էլ շատ տպավորված եմ: Առաջինը նորակառույց հայկական եկեղեցին է: Վայրն այդպես են անվանում, բայց իրականում դա Մոսկվայի կենտրոնում դեռ կառուցվող խոշոր եկեղեցական համալիր է` իր մայր տաճարով, Ս. Խաչ  եկեղեցիով, առաջնորդարանի շենքով, կրթամշակութային, վարչական եւ հյուրանոցային մասնաշենքերով: Մայր տաճարը, երեւի իր արտաքին ճոխ զարդաքանդակների շնորհիվ, ինձ հիշեցրեց Վանա լճի Ախթամարի հոյակերտ վանքը: Համալիրը, նույնիսկ իր դեռ ոչ ավարտուն տեսքով, հիացնում է իր գեղեցկությամբ ու պատկառազդու է իր չափերով: Ցավոք իր այդ որակներով նաեւ տխուր վկայությունն է հայերի դեպի Մոսկվա ներգաղթի ահռելի չափերի:
Երկրորդը ռուսական Ամենափրկիչ Քրիստոսի տաճարն էր, որը, անշուշտ, հանրահայտ է, բայց ես առաջին անգամ առիթ ունեցա այն տեսնելու:
Պերեսլավլ-Զալեսսկին գտնվում է Մոսկվա եւ Յարոսլավլ քաղաքները միմյանց կապող 240 կիլոմետրանոց ճանապարհի ճիշտ մեջտեղում, իսկ մեզ հյուրընկալած, եղեւնիների ու կեչիների խիտ անտառով շրջապատված գողտրիկ հանգստավայրը, քաղաքից մի հինգ կիլոմետր դուրս է: Մոտ 42 հազար բնակչություն ունեցող Պերեսլավլը Ռուսաստանի փոքր քաղաքներից առաջինն է, որն ունի սեփական համալսարանը` իր հիմնադիր եւ առաջին ռեկտոր դոկտոր-պրոֆեսոր Ալֆրեդ Այլամազյանի անվան: Հայտնի է նաեւ իր Պլեշչեեւո լճով` ուր պատանի Պետրոս առաջինը կառուցեց ու փորձարկեց իր առաջին նավատորմն եւ նույն լճից որսվող Րյապուշկա ձկով, որն ուղարկվում էր մոսկվա` թագավորների ճաշասեղանին: Հայերն այս քաղաքում վերջերս այնքան են շատացել, որ քաղաքը կատակով Պերեսլավլ-Արմյանսկի են կոչում: Յարոսլավլի մարզի հայերը հենց այս օրերին նշում էին համայնքի քսանամյակը: Պերեսլավլի համայնքի երեւելիները մեկ մտածեցին, որպես հայաստանցի պատվավոր հյուր ինձ էլ տանել Յարոսլավլ` մասնակցելու հանդիսավոր նիստին, բայց հետո հիշեցին որ ընդդիմադիր եմ ու հարցը փակվեց: Բայց Յարոսլավլում եղա, անավարտ հայկակական աղյուսե եկեղեցու շինարարություն էլ այցելեցի:
Ամենատխուր բանը, որը հետապնդում էր ինձ ողջ այցիս ընթացքում, Հայաստանից ահռելի չափերի արտագաղթի ամենօրյա վկայություններն էին: Հարսանիքներին, ծնունդներին, խաշի սեղանների շուրջ այնպիսի քանակությամբ հայեր էին հավաքվում, որ ապշում էի: Ամբողջական գերդաստաններ, շահումյանցիների, ֆրանկերի, ապարանցիների, վարդենիսցիների, մի խոսքով բոլոր «ցիների» կլաններ: Պսեվդոհայկական կյանք ու միջավայր: Լավ կամ նորմալ գումար են վաստակում, լավ-լավ տներ են կառուցում ու հարեւան, թամբալ ռուսների աչքը հանում: Մենք անընդհատ խոսում ենք որպես օգնություն Հայաստանում մնացած հարազատներին ուղարկվող գումարների մասին, բայց երբեք չենք խոսում մեր տունը քանդող օգնության մեկ այլ ձեւի մասին` երբ մեկը մեկնելով ու տեղավորվելով նոր վայրում, սկսում է կանչել ու տեղավորել մյուսներին:
Հաջողակ գործարարները փորձում են ազգանվեր գործեր էլ անել, բայց ես եւ դուք հո լա՞վ գիտենք` այս ամենի վերջն ինչ է: Ովքեր են 2-3 սերունդ հետո այցելելու Մոսկվայի նորակառույց եկեղեցին, եթե նույնիսկ հայրենասեր ու ավանդապաշտ քրոջս թոռները հազիվհազ են հայերեն խոսում: Ո՞ւմ են մնալու կուտակված կապիտալն ու գույքը երբ մի օր պայթի արդեն իսկ եռալու նշաններ տվող ռուսական ազգայնականության կաթսան:
Զարմանալի բան տեսա վերջին օրը Մոսկվայում: Հարսանքավորների մեքենաների շարասյուն սլացավ Վարշավկայով` առաջին երկու մեքենաներից գլուխներն ու թեւերը դուրս հանած երիտասարդները ծածանում էին մեր եռագույնը: Ո՞ւմ եւ ի՞նչ էին ուզում ասել դրանով: Ռուսներին ու այլազգիներին ուզում էին հայտնել որ հայկական հարսանիք է՞: Է հետո ինչ: Պատահական անցորդ հայերի՞ն էին ուրախացնում, թե՞ իրենք էին օտար միջավայրում  ինքնահաստատվում այդպիսով: Քիչ էր մնում բղավեի. Դուք հո ֆուտբոլիստ կամ բռնցքամարտիկ չե՞ք, այ ժողովուրդ: Վերադարձրեք դրոշը Հայաստան:
Ռուսաստանում նախընտրական շրջան է ու կարծում էի քաղաքների փաղոցներն ու շենքերի պատերը լեցուն կլինեն նախընտրական նյութերով: Իրականությունը շատ ավելի պարզունակ էր. ընտրություններից 20 օր առաջ Պերեսլավլում միայն երկու-երեք պաստառ հայտնվեց` երկուսի վրա Պուտինն էր, մեկի վրա մի խրոխտ դեսանտային քարոզում էր պրոպուտինյան  համառուսաստանյան ճակատը: Մոսկվային մոտենալիս ճամփեզրերին մեկ-մեկ հայտնվում էր Ժիրինովսկու «Мы за русских» ֆաշիստական պլակատը, եւ կոմունիստ Զյուգանովի անմեղսունակ մռութը` «Возродим подмосковье» իսկը կոմունիստական կոչով:
Իրական քաղաքական կյանքի, մրցակցության նշույլ առօրյայում այդպես էլ չնկատեցի: Այդ առումով այսօրվա ռուսաստանը ոչնչով չի տարբերվում ԽՍՀՄ-ից: Պուտինի ոչ մի երկրպագուի չհանդիպեցի, բայց նաեւ ոչ մի հրապարակային դժգոհություն, պայքարի կոչ կամ ձգտում: Ամեն ինչ կանխավ պարզ է եւ շարքային ռուսաստանցուց ոչինչ կախված չէ:
Երեւանում ես արբանյակային ալեհավաք չունեմ ու հեռուստացույց, բացառությամբ ֆուտբոլի մեր հավաքականի խաղերի ու հեռուստացույցի առջեւ նախաճաշիս 15-20 րոպեների, համարյա չեմ նայում: Չէ, չխաբեմ` մեկ էլ որպես քնաբեր եմ նայում մի 5-10 րոպե ու հանձնվում եմ Մորփեոսին: Հյուրանոցիս հեռուստացույցը դիտման համար առաջարկում էր 10 ալիք, որոնցից մեկը մեր “Շանթն” էր, մյուսը “Եվրանյուզը”, իսկ մնացածը մոսկովյան եւ մեկ պետերբուրգյան ալիքներն էին: Ահագին ժամանակ անցկացրի հեռուստացույցի առջեւ պարկած եւ, եթե ամփոփեմ, ապա առյուծի բաժինը այդ ժամանակի գրավեցին զվարճալի հաղորդումները: Շանթի հաղորդումները` երեւանյան «բնավորությանս» համաձայն, այդպես էլ չկարողացա նայել, չազդեց նույնիսկ հետզհետե կուտակվող կարոտը Հայաստանի նկատմամբ: Եվրանյուզը մեկ անգամ մի տաս րոպե ես նայում` հետո անընդհատ կրկնում են նույնը: Մնացածը ռուսական հումորն է տարբեր ալիքներով` «հայախառն», առավել ապաքաղաքականացված, շվոցով քողարկվող հայհոյանքներով ու սեքսի ու խմիչքի մասին անվերջ խոսակցություններով լեցուն: Այդ բոլորը կուլ եմ տվել ամենօրյա ռեժիմով եւ վախենում եմ, որ դրա բթացնող ազդեցությունը կարող է այս նոթերում էլ զգաք:
Հայաստանից օբյեկտիվ տեղեկատվության հոսքի իմ միակ խողովակը` Ինտերնետը հասանելի էր միայն հյուրանոցի հաշվապահությունում, ուր աշխատող երկու գեշ ռուս կնիկները ինձ այնքան էլ բարյացակամ չէին ընդունում ես էլ ինձ լավ չէի զգում, որովհետեւ կապը շատ դանդաղ էր, համակարգչին միացված բարձրախոսներ էլ չկային: Ուստի մի քանի օրից մի 40 դոլար ծախսեցի եւ Մեգաֆոնի 3G մոդեմ գնեցի, որ կարողանամ համարում կպնել Համացանցին: Ավաղ, այդ աստիճան անկայուն եւ դանդաղ կապ ես վաղուց չէի տեսել: Մի ամբողջ օր համարիս ու հյուրանոցի տարածքում լավ կապ որսալու ջանքերս, ինչպես վերը ասացի, ավարտվեցին լուսամուտիս ու հեռուստացույցիս արանքում, բայց միեւնույն է Սքայփի, ՅուԹյուբի, Ֆեյսբուքի չաթի եւ Ազատություն ռադիոկայանը առցանց լսելու մասին ստիպված էի մոռանալ: Չորս օր շարունակ ապարդյուն փորձեցի նայել հարբած վարչապետի ելույթը մինչեւ վերջապես հաջողվեց ներբեռնել կեսը ու նայել:
Հայաստանն ինձ դիմավորեց նոր օդակայանի արդեն բացված շենքով եւ, օ՜ հրաշք, Հայաստանի սահմանապահով: Մի թե հարցը լուծվել է՞. հավատս չի գալիս: Շենքի ինտերիերը   շատ սիրուն ու նորաոճ է, տեխնիկապես հագեցած, բայց, ցավոք, հայատառ գրառումներից բացի այլ ազգային յուրահատկություն ու շունչ չտեսա: Փոխարենը սերվիսը, մանավանդ Դոմոդեդովոյի կոլխոզնիկի մակարդակին համեմատ, շատ լավն էր ու կայծակնային: Նույնիսկ պարկինգի վարձի թանկացումը այդ պահին ներելի թվաց:
Դե, քանի որ հասանք ավարտին ու նորից խոսեցինք թռիչքից, ավարտում եմ սկզբում խոստացածս անեկդոտով:
Թռիչքի նախասրահում հարբած ու ոտքի վրա դժվարությամբ կանգնած ուղեւորին օդակայանի հսկիչն ասում է. Քաղաքացի դուք չեք կարող թռչել:
-Էդ ընչի՞ որ քուր ջան, զայրացած հարցնում է ուղեւորը:
-Դուք հարբած եք, չի կարելի:
-Ընչի ե՞ս եմ քշելու սամալոտը, զարմանում է ուղեւորը:
ejournal.am
09:13 Նոյեմբեր 28, 2011 |
Կարապետ Ռուբինյան
«Հայաստանի շահերից բխում է ինտեգրվել միասնական Եվրոպա»,- ասում է «Առցանց ազատականների ալյանս» նախաձեռնության ղեկավար Կարապետ Ռուբինյանը
- Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանն անցած շաբաթ ստորագրեցին ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի նախաձեռնած Եվրասիական միությանը վերաբերող Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի մասին հռչակագիրը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին պայմանագիրը եւ այդ հանձնաժողովի աշխատանքի Կանոնակարգը: Ձեր կարծիքով` Ռուսաստանի այս նախաձեռնությունն ի՞նչ նպատակ է հետապնդում:
- Միտումնավոր ինչ-որ փոփոխություններ են անում, որովհետեւ հունվարի 1-ից միայն ազատ տնտեսական տարածքի մասին պայմանագիրը պիտի ուժի մեջ մտներ: Իսկ Եվրասիական միություն ստեղծելու մասին պարոն Պուտինի հայտնի հոդվածն ավելի տեսական եւ հեռու ապագայի խնդիր էր: Բայց հիմա հավանաբար նախընտրական ինչ-որ հովերով տարված մի քիչ ավելի շատ շեշտադրումներ արեցին այդ միության վրա: Ըստ էության, գաղափարը դեռ շատ հում է, չհստակեցված է, եւ հիմա դրա մասին խոսելը միայն ձեռք է տալիս այդ նախընտրական պրոցեսի մեջ գտնվող մարդկանց, եւ ուրիշ ոչ մեկին: Այդ առումով մի քիչ ուռճացնում են երեւույթը, ներկայացնում են որպես ինչ-որ շատ դարակազմիկ մի բան, բայց, ըստ էության, այդ նախաձեռնության մեջ դեռ ոչ մի նոր բան ներկայացված չի: Խոսքն ընդամենը այդ երեք երկրների ընդհանուր տնտեսական տարածք ստեղծելու մասին է: Զավեշտալի է այն, որ Ռուսաստան-Բելառուս միութենական պետություն, այդպիսի մի խրտվիլակ կա ստեղծված, եւ հիմա հանկարծ մի նոր բան են ստեղծում, որը, համաձայն սահմանմանը` շատ ավելի թույլ կառույց է: Եվ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին հարցնում են, թե ինչ է լինելու Ռուսաստան-Բելառուս միասնական պետությունը, ասում է, թե` ես կարծում եմ, որ այս մեկը (Եվրասիական միությունը) եթե լավ զարգանա, այն մյուսը, որը շատ ավելի մեծ բան է` միասնական պետություն, կտարրալուծվի սրա մեջ: Ինչ-որ ծիծաղելի կոնֆիգուրացիաներ են ստեղծում:
- Այնուամենայնիվ, Ձեր կարծիքով` ՌԴ-ն ինչո՞ւ նախաձեռնեց այդ Եվրասիական միությունը: Ընդդեմ Եվրամիությա՞նը, թե՞ այլ նպատակ ուներ:
- Վ.Պուտինը չի թաքցնում կամ չի էլ կարողանում թաքցնել իր քաղաքական նախասիրությունները եւ հայացքները: Նա Խորհրդային Միության փլուզումը համարում է որպես ռուս ժողովրդի կամ ռուս մեծապետականության ողբերգություն: Նա նախկին ԽՍՀՄ-ն, ըստ էության, Ռուսաստան անվանեց: Եվ կարծում եմ, որ Վ.Պուտինը անկեղծորեն ցանկանում է, որ Խորհրդային Միությունը կամ, այլ խոսքերով ասած, Ռուսական կայսրությունը վերականգնվի: Նա դրան ձգտում է, իսկ որքանով դա իրեն կհաջողվի, չեմ կարող ասել: Կարող է այդ գաղափարն այս պահին նրա համար այդքան էլ կարեւոր չէ, պարզապես ինչ-որ իմաստ կհաղորդի իր վերադարձի նախընտրական կամպանիային:
- Իսկ անցած շաբաթ այդ երեք երկրների ստորագրած նախաձեռնությունները շարունակություն կունենա՞ն, կամ` Եվրասիական միությունը կյանք կունենա՞:
- Ես կարծում եմ` ոչ, եթե դա իսկապես երկրների ազատ կամարտահայտությամբ լինի: Բայց կարծում եմ նաեւ, որ պետք չէ անլուրջ համարել այն վտանգը, թե կարող են նաեւ պարտադրանքի միջոցներ կիրառվել այնպիսի երկրների նկատմամբ, ինչպիսին, օրինակ, Հայաստանն է, որը չունի լեգիտիմ իշխանություն, եւ իշխանությունների հենարանն էլ հենց նույն Ռուսաստանն է:
- Իսկ Հայաստանը կանդամակցի՞ այդ Եվրասիական միությանը: Անցած ամիս վարչապետ Տիգրան Սարգսյանը ՌԴ-ում ստորագրեց ԱՊՀ երկրների միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման համաձայնագիրը:
- Ես կարծում եմ, որ Հայաստանի շահերից բխում է` ինտեգրվել միասնական Եվրոպային: Ըստ էության, մեր պետության ծրագրերի մեջ դա վաղուց կա, եւ մինչ այսօր մեր բարձրաստիճան պաշտոնյաներն էլ չեն հերքել, որ այդպիսի ծրագիր կա: Ռուսաստանի նման հետամնաց երկրի հետ ինտեգրվելը երբեք չի կարող փոխարինել եվրոպական ինտեգրմանը: Ռուսները, ըստ իրենց, խորամանկություն են անում` ասում են, թե` եթե դուք ուզում եք ինտեգրվել Եվրոպային, մենք էլ ենք ուզում: Այդ դեպքում եկեք, մեզ հետ միասին ինտեգրվենք Եվրոպային: Բայց դա ակնհայտ սուտ է, Ռուսաստանը չի ուզում ինտեգրվել Եվրոպային, ձգտում է դառնալ եւս մեկ բեւեռ եւ մրցակցության մեջ մտնել թե Եվրոպայի, թե Միացիալ Նահանգների հետ: Իսկ այդ մրցակցության մեջ, կյանքը ցույց է տվել, որ ՌԴ-ն միշտ պարտվում է: Տեխնոլոգիաների առումով, գիտության առումով ՌԴ-ն վաղուց արդեն առաջատար երկիր չէ, եւ ես չեմ տեսնում, թե ինչ օգուտ մենք պետք է ստանանք նրա հետ ինտեգրվելուց:
- Դուք ասում եք, թե լեգիտիմություն չունեցող` Հայաստանի իշխանությունների համար ՌԴ-ն հենարան է: Առաջիկայում նորից համապետական ընտրություններ են, եւ իշխանությունները նորից կզգան այդ հենարանի աջակցության կարիքը: Չե՞ք կարծում, որ ՌԴ-ն այդ աջակցության դիմաց ՀՀ իշխանություններից կպահանջի միանալ Եվրասիական միությանը:
- Այո, այդ առումով մեր ներկայիս իշխանություններից ես ցանկացած ստորություն սպասում եմ:
- Եվրասիական միությունից շատ տարիներ առաջ ստեղծվեց ԱՊՀ-ն, որն այս նախաձեռնության մեկ այլ տարբերակն էր: ԱՊՀ-ն արդարացրե՞ց իր գոյությունը, կամ` ի՞նչ տվեց անդամ երկրներին, որ հիմա էլ նոր կազմակերպություն է ստեղծվում:
- Ետխորհրդային այս տարածքում մի շարք մեռելածին կազմակերպություններ անընդհատ ստեղծվել են եւ հավանաբար էլի կստեղծվեն: Բելառուս-Ռուսաստան միութենական պետության մասին խոսեցինք, ԱՊՀ-ի մասին դուք եք ասում, կա ՀԱՊԿ-ն, որտեղ պարզ չէ, թե ով ում համար է պատասխան տալիս: Եվ Հայաստանի համար ընդհանրապես անհասկանալի է, թե ովքեր են դառնում իր անվտանգության երաշխավորները: Այս բոլորը արհեստական կառույցներ են, որոնց ստեղծումը հրահրում է Ռուսաստանն` իր դեռ չմոռացված մեծապետական կայսերական ամբիցիաները բավարարելու համար: Պատմության ընթացքը, իրականությունը բոլորովին այլ է, Ռուսաստանը հետամնաց, կործանվող երկիր է:
- Ռուսաստանը Հայաստանին պարբերաբար մեղադրում է Արեւմուտքի հետ «խաղեր տալու» մեջ: Երբեմն ճնշումներ է գործադրում, պատժիչ ինչ-որ քայլեր, հայտարարություններ եւ հարցադրումներ անում, թե ում հետ է Հայաստանը: Ի վերջո, այս առումով ո՞ր կողմին է ուղղված մեր երկրի կողմնորոշումը:
- Իմ կարծիքով` մեր երկիրը կողմնորոշում, հստակ արտաքին քաղաքականություն չունի: Իշխանության եկած պատեհապաշտները միայն մի խնդիր են լուծում` մեկ օր ավելի մնան իշխանության եւ թալանեն երկիրը:
- Դուք նոր եք վերադարձել Ռուսաստանից, Եվրասիական միության հետ կապված կամ ընդհանրապես քաղաքական ի՞նչ տրամադրվածություններ կային:
- ՌԴ-ում մի քանի օրից Պետդումայի ընտրություններ են լինելու, որեւէ իրական քաղաքական պայքար, մրցակցություն ես այնտեղ չնկատեցի: Ժողովրդի կողմից որեւէ հետաքրքրություն` նույնպես: Նույն Խորհրդային Միության պատկերն է, բոլորը դժգոհ են ղեկավարությունից, բայց բոլորը համոզված են, որ որեւէ բան փոխել հնարավոր չէ: Եվ համակերպվել են իրականության հետ: Ոչ ոք չի կասկածում, որ Դումայում իշխանական կուսակցությունը ռեալ մեծամասնություն է գրավելու, եւ ոչ ոք չի կասկածում, որ Վ.Պուտինը հաջորդ նախագահն է:
168.am
Արմինե ԱՎԵՏՅԱՆ | Նոյեմբեր 24, 2011
“35 kilos d’espoir” կամ 35 կիլոգրամ հույս
Ֆրանսիայում ամենաընթերցվող հեղինակներից մեկի մի բարակ գրքի վերնագիրն է:
Ամեն անգամ,երբ Ֆրանսիայի նախագահը գալիս է Հայաստան`լինի դա Ժակ Շիրակը, թե Սարկոզին, կամ Հայաստան է գալիս Ֆրանսիայից հանրահայտ մեկը` Երևանում մի տեսակ ուրախանում են, որովհետև Հայաստան է գալիս մի քիչ ֆրանսիական “օ լյա լյա” կամ 35 կգ հույս: Բոլորովին պարտադիր չէ իմանալ` հատկապես ինչի հույս: Ուղղակի հույս, լավ բանի հույս, մի քիչ ֆրանսիական ուրախություն, մի քիչ ֆրանսալեզու թեթևություն, ամեն ինչ լուծելի լինելու լավատեսության:
Էդ ոչինչ, որ նախքան Երևանում վայրէջք կատարելը Սարկոզին Մեդիամաքսին տված հարցազրույցում ասում է “Մենք չենք կարող խաղաղություն հաստատել ձեր փոխարեն”: Մեզ համար մի երկու օր կապույտ-սպիտակ-կարմիր դրոշը մեր եռագույնի կողքին տեսնելն էլ ուրախություն է, որովհետև մենք կամաց –կամաց նմանվում ենք ռուս դասականի փոքր մարդու հայտնի կերպարին, որն ուրախանում է գրագրության ժամանակ իր սիրած տառերին հանդիպելիս, ու դա էլ կյանքի բերկրանքի մի տեսակ է, ուրախ լինելու առիթ:
35 կգ հույս: Հույսի չափման միավորը կիլոգրամը չէ, իհարկե: Մեզնից ամեն մեկն ամեն օր հնարում է հույսի իր միավորը`ստացված գործարք, հաջողված քաղաքական ելույթ,օրվա հաց, վատ հիվանդության բացասական պատասխան, ազատված քաղբանտարկյալ, նստացույց`բազմամարդ ու ոգեկոչող: Ի դեպ, որպես Երևանում առաջին`1988-ի քսանօրյա նստացույցի ինքնամոռաց մասնակից վստահ եմ, որ նստացույցի ցանկացած մասնակից ազնվորեն հավատում է, որ ինքն իր ամեն նստած օրով մոտեցնում է նպատակը ու ավելացնում հույսի կիլոգրամները:
Բայց Սարկոզին գնալու է`Ազնավուրին, Անրի Վերնոյին ու էլի ուրիշ հայերի ու մեր բազմամարդ ֆրանսիական սփյուռքի մասին մի քանի բան ասելուց հետո: Մենք նայելու ենք նոր կանգնեցրած արձանին, ամեն մեկս ասելու է իր սուր միտքը, ու էլի շրջվելու ենք ու տեսնենք մեր նստացույցը`հուսահատ մարդկանց 35 կիլոգրամ հույսը, որի ազնվությանը հավատում ես, անկասկած, բայց մնացածին`ոչ այնքան:
Դպրոցի ցածր դասարաններում ամենից շատ դժվարանում էի տրված բառով նախադասություն կազմել: Միշտ խնդրում էի լեզվաբան հորս մի նախադասություն ասել այսինչ բառով: Ու նա ինձ համար հնարեց դժվարությունը հաղթահարելու հետևյալ ձևը. եթե տեսնում ես չես կարողանում լավ բան մտածել,գրի. ”Անտառ բառն ունի երկու ձայնավոր և երեք բաղաձայն հնչյուն: Դա էլ նախադասություն է”:
Մի քանի տարի, հենց լավ նախադասություն չէր ստացվում, ես սկսում էի հաշվել բաղաձայններն ու ձայնավորները:
Երբ Ազատության հրապարակում սկսում է նվազել 35 կգ հույսը`սկսվում է Հայաստանի, փառք Աստծո բազմադարյա պատմության վերապատմումն ու երկար վերլուծությունը: Ես ներկա էի 11-րդ դարի հատվածին: Եվ ամենատխուրը պատմությունը չէ, այլ , որ նույնիսկ պատմության քառուղիներով այդ բացօթյա էքսկուրսը հավաքվածներն ընկալում են որպես անօրինակ խորաթափանցություն, աննախադեպ հեռատեսություն: Պատճառը մեկն է. իջել են հույսի կիլոգրամները ու հավաքվածները հրաժարվում են տեսնել իրականությունը` հանուն հույսի:
Մեզ ուրախացրեց նաև Ռոդենի Լեպաժը, որն այնպես անսպասելի հայտնվեց խաչմերուկում, թեև հասկանալի էր, որ այս քանդակի տեղը հավանաբար պատկերասրահն է: Լեպաժին մոտիկից տեսնելու համար երևանցին պետք է արթնանա գիշերվա 4-ին, երբ մեքենա չկա, որովհետև ցերեկային լույսի ժամանակ Լեպաժին մոտենալ անհնար է, իսկ հեռվից այն չի երևում`փոքր է: Բայց սա էլ կարևոր չէ, թեև ինքը`Լեպաժը երբևէ չէր պատկերացնի, թե կանգնելու է Մաշտոց-Բաղրամյան-Սայաթ-նովա փողոցների հատման կետում: Բայց երբ այդ նույն խաչմերուկում հարթակի վրա կանգնեցին Սարկոզին ու Սերժ Սարգսյանը`պարզվեց, որ Հայաստան է այցելել ոչ թե ֆրանսիայի նախագահը, այլՍերժ Սարգսյանի ընկերը: Համենայնդեպս ,ինքը`Սարգսյանն այդպես ասաց: Այստեղ, բացի հիմնական հետևությունից կարելի է մի եզրակացություն ևս անել. ուրեմն Կարլա Բրունին էլ Սերժ Սարգսյանի ընկերոջ կինն է: Կարծում եմ Սարգսյանն ինքն իր առաջ ազնիվ է, որովհետև իրոք այդպես է կարծում: Սա էլ Սերժ Սարգսյանի 35 կիլոգրամ հույսն է: Ու նրա երջանկությունը չի խաթարի անգամ ֆրանսիացի “ընկերոջ”, արդեն Թբիլիսիում ասված “Թբիլիսիում ես ինձ զգում եմ Եվրոպայում” խոստովանությունը:
Հոկտեմբերի 7-ի երեկոյան օպերայի այս կողմում Երվանդ Մանարյանն էր ու Պետրոս Մաքեյանը, մյուս կողմում` Լեպաժի հարևանությամբ, Հայաստան-Մակեդոնիա խաղի հեռարձակումը: Մի տեղ գոռում էին”հաղթելու ենք”, մյուսում սպասում էին հաղթանակի:
Իսկ Լեպաժը դանդաղ հարմարվում էր նոր միջավայրին:
35 կգ հույս: Բոլորն իրենց մեջ կրում են հույսի իրենց կիլոգրամը: Իմ հույսի քաշն ավելացավ, երբ Հայաստանում գտնվեց մի քաղաքական գործիչ, որը, թեև ռետրոսպեկտիվ, բայց այնուամենայնիվ ասաց, որ սխալվել են ու եթե ժամանակին ընդունեին այդ սխալը` Հայաստանն այլ հունով պիտի գնար: Հետո, երբ նրան հարցրին, թե ինչու այդ մասին ժամանակին չէր ասում, նա հեռուստաէկրանից պատասխանեց. “համարձակությունս չհերիքեց”: Այդ մարդը Կարապետ Ռուբինյանն է, որը մեր քաղաքական դաշտում երբևէ չի եղել ատելի, ու երբեք առանձնապես սիրելի, երևի որովհետև համեստ էր: Բայց նույնիսկ ռետրոսպեկտիվ ներողությունն ու խոստովանությունը հույս է`որ կգտնվի հաջորդը, ով կասի իր սխալի մասին ու դա համահայկական “պազոռ” չի լինի, այլ կլինի հույս `35 կգ, գուցե ավելի քիչ կամ մի քիչ շատ, բայց` հույս: Հայաստանի վաղվա իմ 35 կգ հույսը Կարապետ Ռուբինյանի այսօրվա խոստովանությունն է, որովհետև սուտ չէր, ազնիվ էր:Վաղը միշտ այսօր է կերտվում: Նկատեք այդ հույսը, այն կարող է դառնալ մեծ բարեփոխումների շարժառիթ: Հակառակ դեպքում դեռ երկար ենք հաշվելու բաղաձայններն ու ձայնավորները:
Լուսինե Հովհաննիսյան
zham.am
2011-10-08 14:29:00
Ինչու ես հանրահավաքում չեմ
Որոշել էի ոչինչ չգրել Կոնգրեսի` այս օրերին ընթացող շուրջօրյա ակցիաների մասին: Պատճառն այն է, որ խորապես հարգում եմ հանրահավաքի շարքային մասնակիցների քաղաքացիական ակտիվ կեցվածքը. հանուն արդարության նրանց ցուցաբերած անձնազոհության եւ պատրաստակամության առջեւ գլուխ եմ խոնարհում, ու չէի ուզենա մազաչափ անգամ վիրավորել նրանց` կասկածի տակ առնելով իրենց արարքի արդյունավետությունը: Նախորդող երեք-չորս, «ամսեկան» հանրահավաքներին էլ չէի գնացել ու մտադիր էի հանգիստ ու անաղմուկ, հեռվից հետեւել զարգացումներին եւ եթե ենթադրություններս ճիշտ են, ապա մասնակիցների մեծամասնությունը շատ շուտով ինքնուրույն կզգա` ինչն ինչոց է:
Բայց արի ու տես, որ թույլ չեն տալիս լռել: Սկզբում, դեռ ՀԱԿ-ի մեկնարկային հանրահավաքից 3 ժամ առաջ, երբ հյուրընկալվել էի «Ա1+»-ի «Պոստսկրիպտում» հաղորդաշարին, հեռուստադիտողներից մեկը հոխորտաց. թե բա ի՞նչ գործ ունեմ ստուդիայում, ինչո՞ւ հանրահավաքում չեմ: Հետո մի քանի ընկերներ զանգահարեցին Ազատության հրապարակից, թե՝ շուրջօրյա նստացույց հայտարարեցին, այդ չէ՞ր ուզածդ` վեր կաց, արի: Հաջորդ օրը YouTube-ում տեղադրված նույն «Ա1+»-ի հարցազրույցի տակ, ոմն specnazism, գրեց. «Պարոն Րուբինյան,դժգոհում էիք Լևոնից թե վճռական չի,հեղափոխական չի..Արդեն սկսել ա,դե եկեք ու միացեք ժողովրդին,հեղափոխությանը..Եթե իսկապես ազնիվ էք ու հեղափոխական..» (կետադրությունն ու տառասխալներն իրենն են): Իսկ այսօր ընկերոջս կինը, ազնիվ, ակտիվ ու պայքարին նվիրված մի անձնավորություն, չդիմացավ եւ Ֆեյսբուքում, անձնական պատիս նեղսրտած գրեց. «Կարո ջան, ուր ես? Րաֆֆիի չափ էլ չկանք?»: Երեւի կռահեցիք, խոսքն այն մասին է, որ «Ազատության ծոմ» հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանին այցելում էի, իսկ Լեւոնի շուրջօրյային չեմ գնում:
Դե ի՞նչ, ստիպված եմ նոր բացատրություններ տալ: Նոր, որովհետեւ նախկինում բազմիցս գրել եւ խոսել էի Լեւոն Տեր-Պետրոսյանին այլեւս չվստահելու իմ դրդապատճառների մասին` սկսած անձնականից, երբ համագումարում այնպիսի խաղ խաղացին գլխիս, որ ստիպված հայտարարություն անելով դուրս եկա ՀՀՇ-ից, հետո այս տարեսկզբի եգիպտական-գարնանային հեղափոխական ալիքը սպանելը` ինչը դրդեց ինձ դուրս գալ ՀԱԿ-ից եւ վերջապես «շախմատային բարդագույն կոմբինացիայի» իրագործումը, ինչի արդյունքում 2008-ի համազգային բնույթ ստացած շարժումը վերջնականապես քայքայվեց ու վերածվեց համարյա աղանդավորական հոսանքի:
Համաձայն եմ, հիմա էապես նոր փուլ է սկսվել եւ շարժման վերածննդի հույսեր են առաջացել:
Ու չնայած այդպես էլ չպարզվեց, թե ՀԱԿ-ի առաջնորդի համար սա ջրբաժա՞ն է, թե՝ ո՛չ այնքան. չէ՞ որ ուզում է զուգահեռաբար շարունակել երկխոսել ավազակների հետ…
Ու չնայած պարզ չէ նաեւ, պահանջո՞ւմ է նա Սերժի հրաժարականը, թե՝ ո՛չ այնքան. չէ՞ որ համառորեն պնդում է, որ այդ հարցում մաքսիմալիստ չէ ու պատրաստ է փոխզիջումների…
Ու չնայած պարզ չէ նաեւ, թե ի՞նչ է «որոշելու ժողովուրդը» շուրջօրյայի 5-օրյա ժամկետի ավարտին: Իսկ եթե երկխոսությունը վերսկսվի՞, կամ վերսկսվելու հույսեր առաջանա՞ն: Իսկ եթե Երեւանի «դեմքը» չխեղաթյուրելու հավաստիացումներ հնչե՞ ն Սերժի բերանից:
Չնայած ակնհայտորեն երեւում է, որ հանրահավաքների գերիշխող մոտիվը ոչ թե իշխանափոխություն իրականացնելու ուղիների փնտրտուքն է, այլ նախընտրական պոպուլիզմը… Մահացած ավանդատուների ավանդները ժառանգելու հեռանկարը ո՞ւմ չի ոգեւորի …
Չնայած այս ամենին, պետք է արձանագրել, որ ակտիվ քաղաքական դիրքորոշում ունեցող մեր համաքաղաքացիների մի ստվար հատված է հավաքվել Անկախության հրապարակում եւ օր ու գիշեր, չնայած ցրտին ու անձրեւին, այնուամենայնիվ, ազնվորեն, անկեղծորեն եւ, ի տարբերություն առաջնորդների, միանշանակ պահանջում է երկրում իշխանությունը բռնազավթած Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականը եւ արտահերթ նախագահական ընտրություններ:
Ուրեմն, ինչպե՞ս կարող եմ իբրեւ երկրի պատասխանատու քաղաքացի, անկախ նրանից, որ ինչ-ինչ պատճառներով չեմ կարող մասնակցել հանրահավաքներին կամ գիշերել Անկախության հրապարակում, չմիանա՛լ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջին, չհայտնե՛լ իմ համերաշխությունը ցուցարարների հետ:
Սիրելիներս, կմիանամ նաեւ բուն ակցիաներին, եթե համոզվեմ, որ կազմակերպիչները անկեղծ ջանքեր են գործադրում ազգային համաձայնության մթնոլորտ ստեղծել եւ ամբողջ հասարակությանը համախմբելու համար, քայլեր են ձեռնարկում հրաժարականը պահանջող բոլոր քաղաքական եւ հասարակական միավորումներին` այդ խնդիրը իրագործելու շուրջ համախմբելու ուղղությամբ եւ նրանց հետ համատեղ ու իրավահավասարության սկզբունքով համաձայնագրեր են մշակում հրաժարականին հաջորդող արտահերթ նախագահական ընտրությունները ազատ, արդար եւ թափանցիկ անցկացնելուն ուղղված երաշխիքների վերաբերյալ:
10:09 Հոկտեմբեր 04, 2011
ejournal.am
Չգիտեմ՝ ո՞նց է նման թյուրիմացության մեջ հայտնվել պարոն Տեր-Պետրոսյանը
«7օր»–ն արդեն տեղեկացրել է, որ քիչ առաջ Ազատության հրապարակում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Լևոն Տեր–Պետրոսյանը պատասխանել է «ինչու՞ հրապարակում չեն վճռական գործողությունների կոչ անողները՝ Արարատ Զուրաբյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Տիգրան Խզմալյանը, Կարապետ Ռուբինյանը և այլք» հարցին։
«7օր»–ի խնդրանքով Տեր–Պետրոսյանի այս խոսքերը մեկնաբանել է Կարապետ Ռուբինյանը։
–Չգիտեմ՝ ո՞նց է նման թյուրիմացության մեջ հայտնվել պարոն Տեր-Պետրոսյանը: Բնականաբար, բոլոր թվարկված անձանց անունից չեմ կարող խոսել, բայց ստացվում է, որ բոլոր նրանք, ովքեր ինչ-ինչ հարցերում համարձակություն են ունեցել չհամաձայնվել Տեր-Պետրոսյանի վարած քաղաքականության հետ, խռովկաններ են: Կարծեմ խռովելը մինչ այս քաղաքական կատեգորիա չէր: Իսկ ժողովրդից խռովելու մասին իր առաջ քաշած վարկածը ոչ այլ ինչ է, քան հանրահավաքի մասնակիցներին իրենից «խռովածների» դեմ տրամադրելու փորձ,–պատասխանել է Կ. Ռուբինյանը։
7or.am