Իմ գործունեությունը
| MyCalendar | MyWorkspaces |
Ներկա
2008-2011թ.թ. եղել եմ ՀՀ քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների կոմիտեի անդամ, կազմակերպել եմ քաղբանտարկյալների եւ հալածյալների իրավական եւ սոցիալական օգնությունը:
Նախագահական ընտրություններ եւ Համաժողովրդական շարժում (2007-2008)
Եղել եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի Շենգավիթի նախընտրական շտաբի պետի տեղակալ, կատարել եմ մեծ ծավալի կազմակերպչական եւ ուսուցողական աշխատանք ուղղված սպասվող ընտրակեղծիքների դեմն առնելուն:
Կեղծված ընտրություններից հետո ակտիվորեն մասնակցել եմ ետընտրական շրջանի Համաժողովրդական շարժմանը:
“Կուրթան” փոքր ՀԷԿ-ի շիարարություն (2005-2007)
…
ԵԼԱԿ եւ Քաղաքացիական անհնազանդության շարժում (2005-2006)
…
ԱՐՄԱՏ
…
ԵՎՐՈՈՒՂԻ
…
Խորհրդարանական գործունեությունս (1990-1999)
Մշակել եմ հետեւյալ օրենքների նախագծերը՝
- «Ընդհանուր տնատիրության մասին» (այս նախագծի հիման վրա հետագայում մշակվեց եւ ընդունվեց «Համատիրությունների մասին» օրենքը);
- «Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մասին» (այս նախագծի հիման վրա հետագայում մշակվեցին եւ ընդունվեցին «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը եւ «Տարածքային կառավարման մասին» ՀՀ Նախագահի հրամանագիրը);
- «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» (այս նախագծի հիման վրա հետագայում կառավարության ներկայացմամբ ընդունվեց նույնանուն օրենքը);
- «Ազգային ժողովի վերահսկիչ պալատի մասին»;
- «Տեղական տուրքերի եւ վճարների մասին»;
- «Կառավարության կազմավորման եւ հրաժարականի մասին»;
- «Էներգետիկայի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին»:
Համահեղինակել եմ «ԱԺ կանոնակարգի», «ՀՀ բյուջետային համակարգի մասին» եւ «ՀՀ կենտրոնական բանկի մասին» օրենքների վերաբերյալ փոփոխությունների եւ լրացումների մասին օրենքների:
Ղեկավարել է «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքի նախագիծը մշակող աշխատանքային խումբը:
1998 թ. մայիսին, ՀայՀամակարգիչ կենտրոնի տնօրեն Վ. Մխիթարյանի համահեղինակությամբ, խորհրդարանին եմ ներկայացրել «Հայոց այբուբենի մասին» օրենքի նախագիծը, որի քննարկումը սակայն մերժվեց Աժ-ի կողմից. ընդամենը 3 ձայն չհերիքեց հարցը նստաշրջանի օրակարգում ընդգրկելու համար։ Տես նաեւ նախագծին կից ներկայացված բացատրագիրը։
Միջխորհրդարանական կապեր
Ղեկավարել եմ Ազգային ժողովի առաջին պատվիրոկությունը Միջխորհրդարանական միության (IPU) 94-րդ համաժողովում` Բուխարեստում եւ 97-րդ համաժողովում՝ Կահիրեում:
Ղեկավարել եմ Սեւծովյան տնտեսական համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը, «Հայաստան-Ուռուգվայ» խորհրդարանական բարեկամական խումբը, Անդամակցել եմ Հայ-Վրացական միջխորհրդարանական մշտական հանձնաժողովն։
ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայություն (1993-1995)
…
Երեւանի քաղաքապետարան (1992)
…
Շենգավիթի գործկոմ (1991-1992)
…
Հայոց Համազգային Շարժում (1988-1998)
1988 – 1991 Մի խումբ համախոհներով հիմնադրել ենք “Տրանզիստոր” ԳԱՄ-ի “Ղարաբաղ” կոմիտեն: Շեֆություն ենք վերցրել ԼՂՀ Հադրութի շրջանի Բլութան գյուղի նկատմամբ: Կազմակերպել ենք “Տրանզիստոր” ԳԱՄ-ի ինքնապաշտպանական ջոկատ, որը հերթափոխերով պաշտպանում էր Բլութանը:
199? – Երեւանի Լենինյան շրջանի այլ հիմնարկների “Ղարաբաղ” կոմիտեների ներկայացուցիչների հետ հիմնադրել ենք Լենինյան շրջանի ՀՀՇ կազմակերպությունը, ընտրվել եմ Լենինյանի ՀՀՇ խորհրդի անդամ:
199? – Ընտրվել եմ ՀՀՇ վարչության անդամ:




