Իմ մասին

Կարապետ Ռուբինյան
Ծնվել եմ 1957թ. սեպտեմբերի 14-ին, Երեւանում:
Ավարտել եմ Բելինսկու անվան թիվ 38 միջնակարգ դպրոցը:
1974-1979թ.թ. սովորել եւ ավարտել եմ Երեւանի ճարտարագիտական համալսարանը` ստանալով ճարտարագետ-էլեկտրիկի որակավորում:
1979-1991 թ.թ. աշխատել եմ “Հայհաստոց” գիտաարտադրական միավորումում որպես ճարտարագետ, “ՎՆԻԻՍտանդարտէլեկտրո” ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղում` ավագ ճարտարագետ, “Տրանզիստոր” գիտաարտադրական միավորումում` ավագ ճարտարագետ, առաջին կարգի ճարտարագետ-կոնստրուկտոր, սեկտորի վարիչ, ապա հաշվողական-տեղեկատվական կենտրոնի պետ:
1988 թվականից եղել եմ Ղարաբաղյան շարժման, իսկ այնուհետեւ Հայոց Համազգային Շարժման ակտիվ մասնակից:
1989-90-ին “Տրանզիստոր” ԳԱՄ ջոկատի կազմում մասնակցել եմ ԼՂՀ Հադրութի շրջանի Բլութան գյուղի պաշտպանության գործողություններին:
1991-1999 թթ. անընդմեջ ընտրվել եմ Հայոց Համազգային Շարժման վարչության անդամ:
1990 թվականին ընտրվել եմ Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի պատգամավոր, աշխատել տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովում:
1991-ի հունվարին ընտրվել եմ Երեւանի Շենգավիթի շրջանի շրջխորհրդի նախագահ:
1992-ի հունիսին նշանակվել եմ Երեւանի քաղգործկոմի նախագահի տեղակալ, իսկ դեկտեմբերին հրաժարական եմ տվել` քաղգործկոմի նախագահ Համբարձում Գալստյանի հրաժարականի կապակցությամբ:
1993-ի հունվարին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել եմ ՀՀ Նախագահին առընթեր վերահսկողական ծառայության ղեկավար:
1995-ի մայիսին ընտրվել եմ Ազգային ժողովի պատգամավոր:
1995-ի հուլիսին ընտրվել եմ Ազգային ժողովի փոխնախագահ:
1997-ի հունիսին հանդիսանալով Սեւծովյան տնտեսական համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի հայաստանյան խորհրդարանական պատվիրակության ղեկավար, ընտրվել եմ Սեւծովյան տնտեսական համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ:
1998-ի փետրվարին հրաժարական եմ տվել Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնից եւ ընդգրկվել Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում:
Նույն օրերին կասեցրել եմ իմ անդամությունը Հայոց Համազգային Շարժման վարչությանը` վարչության նախագահի հետ սկզբունքային տարաձայնություններ ունենալու եւ որդեգրված ուղու հետ չհամաձայնվելու պատճառով:
1998-ի դեկտեմբերի 22-ին ընտրվել եմ Շենգավիթի ՀՀՇ խորհրդի նախագահ:
1999-ի հունվարի 16-ին մի խումբ համախոհների հետ հիմնել եմ “ԵվրոՈւղի”
հասարակական կազմակերպությունը եւ ընտրվել եմ այդ կազմակերպության խորհրդի նախագահ:
1999թ. մայիսին մի խումբ համախոհներով հիմնել ենք “Արմատ” ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության կենտրոնը:
2006թ. մի խումբ համախոհների հետ հիմնել ենք “Քաղաքացիական անհնազանդություն” շարժումը:
2007թ. ակտիվորեն մասնակցել եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահական մրցարշավին, եղել եմ Շենգավիթի նախընտրական շտաբի ղեկավարի տեղակալ:
2008թ. մասնակցել եմ կեղծված ընտրություններին հաջորդած համաժողովրդական շարժմանը: Մարտի 1-ի խաղաղ ցուցարարների ջարդից հետո, մարտի 3-ին ձերբակալվել եմ եւ իշխանությունը զավթելու շինծու մեղադրանքով 71 օր պահվել “Երեւան-Կենտրոն” քրեա-կատարողական հիմնարկում (КГБ):
2008թ. մայիսին մի խումբ համախոհներով հիմնել ենք ՀՀ քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն:
2008թ. ամռանը անդամագրվել եմ նորաստեղծ Հայ Ազգային Կոնգրեսին
:
2009թ. մայիսին, չլինելով թեկնածու, ակտիվորեն մասնակցել եմ Երեւանի Ավագանու ընտրությունների Հայ Ազգային Կոնգրեսի մրցարշավին, եղել եմ Շենգավիթի նախընտրական շտաբի ղեկավարի տեղակալ:
2009թ. սեպտեմբերին ստեղծել եւ կառավարում եմ Հայ Ազգային Կոնգրեսի Ցանցը:
Ընտանյոք ապրում եմ հայրական տանս:
Հայրս` Ռուբեն Ռուբինյանը մահացել է 1999 թ.:
Մայրս`Մարիամ Կարապետյանը, թոշակառու է:
Ավագ որդիս` Լեւոնը, տնտեսագետ է, կրտսերս` Ռուբենը, սովորում է ԵՊՀ-ում:
Իմ մասին տեղեկություններ կան նաեւ`
Իսկ այստեղ կգտնեք իմ լուսանկարների ալբոմը:



